Հրազդանի, Սևանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց


09:44 , 18 դեկտեմբեր, 2013

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 18-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարա
ծքում առանց տեղումների եղանակ Է: 

Հրազդանի, Սևանի ավտոճանապարհներին  և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: