Օրը սկսենք բարձր տրամադրությամբ


09:45 , 16 դեկտեմբեր, 2013

Արձագանքեք միայն կառուցողական քննադատությանը

Անշուշտ, սեփական սխալներն ընդունելը օգտակար է, իզուր չեն ասում. "Վեճի ժամանակ է ծնվում ճշմարտությունը"։ Բայց այնպես է ստացվել, որ մեր շատ զրուցակիցներ սիրում են դատապարտել մեզ առանց որեւէ բացատրության, քննադատել լոկ իրենց վատ տրամադրության պատճառով կամ իրենց հակակրանքից ելնելով։ Եթե հրապարակայնորեն այդպիսի քննադատության եք հանդիպում, համարձակորեն անտեսեք այն ու որեւ նշանակություն մի տվեք։

Լիմոնից լիմոնադ ստացեք

Ցանկացած տհաճ իրավիճակում կարելի է ինչ-որ դրական բան գտնել ձեզ համար։ Դժվարություններն ընդունեք որպես մի հետաքրքիր լաբիրինթոս, որից դուրս գալուց հետո մրցանակ եք ստանալու։ Եթե կյանքը ձեզ թթու լիմոն է հրամցնում, դրանից փորձեք քաղցր լիմոնադ ստանալ։

Կրկին այդ ամենագետ գիտնականները պարզել են, որ հանգիստ ու լավատես մարդիկ ավելի քիչ են հիվանդանում եւ ավելի շուտ՝ առողջանում, քան նրանք, ովքեր յուրաքանչյուր առիթից նյարդայնանում են ու ամեն ինչ սրտին մոտ ընդունում։ Դա բացատրվում է այն բանով, որ առողջացման արագության վրա ազդում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը։