Արոնյանին բարկացնելը` վտանգավոր է


15:47 , 14 դեկտեմբեր, 2013

Footsport.am-ը գրում է.

ARONYAN

Համաշխարհային դասակարգման ցուցակի 2-րդ շախմատիստի` Լևոն Արոնյանի մոտ սովորույթ է դարձել անհաջողությունից հետո հաջորդ օրն իսկ համախմբել ուժերն ու դրսևորելու իր հզոր ներուժը: Այնպես որ, հայ գրոսմայստերին բարկացնելը շատ վտանգավոր է, ինչը  Լևոնը բազմիցս է ապացուցել:  Հերթական անգամ մեր շախմատիստը դա ապացուցեց  Չինաստանում, որտեղ անցկացվում է համաշխարհային մտավոր խաղերը`արագ, կայծակնային և բասկյան ձևաչափերով: Նախորդ օրը արագ շախմատում Լևոնը միավորներ բաժանեց մրցակիցներին և 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց իր համար անսովոր` 14-րդ հորզոնականը: Բնականաբար, սպասելի էր, որ այսօր Արոնյանն այլ տրամադրվածությամբ է նստելու խաղատախտակի առջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ