Իշխանությունների վրա ավելորդ փնթփնթալու փոխարեն, ավելի լավ է մի-մի բահ առնեք ու մաքրեք ձեր դռան առաջը


00:54 , 14 դեկտեմբեր, 2013

Հերթական անգամ իր մտքի պայծառությամբ փայլատակեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը......
Ես ուղղակի զարմանում եմ, թե մինչև ուր է հասնելու ՀՀԿ-ակաների ցինիզմի սանդղակը:
Ախր ո՞վ է ասում, որ իշխանությունները պիտի մաքրեն մեր բակի ձյունը: Մենք ինքներս կարողանում ենք հեշտորեն այդ և նմանատիպ խնդիրները հարթել, և նմանատիպ փառահեղ միտք արտաբերելուց առաջ մի փոքր մտածեք, թե ի՞նչ եք խոսում, ո՞ւմ եք ուզում հաճոյանալ կամ նմանատիպ այլ դրսևորումներ ցուցաբերել...Անհարմար է, հերիք է անմեղի դիմանկարով և եվրոպական կեղծ ժպիտով ծաղրեք այս ժողովրդին...