Վարդան Օսկանյան. «Սա միայն իմ պայքարը չէ, այլ հասարակության պայքարն է»


12:41 , 16 հունիս, 2012

Այս օրերին ես Ֆեյսբուքով, էլփոստով, հեռախոսազանգերով ստանում եմ ամենատարբեր մարդկանց ոգեշնչող խոսքերը: Բոլորը մի բան են ասում՝ չընկճվել և պայքարը շարունակել:
Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ հասարակության պայքարն է:
Գիտակցում եմ նաև, որ այն կարող է դժվարին և երկարատև պայքար լինել, ուստի յուրաքանչյուր աջակցություն ինձ համար ոգեշնչման աղբյուր է: