Գույն


15:33 , 13 դեկտեմբեր, 2013

Թեյը չի օգնում։ Միջի շաքարի քաղցրությունը չեմ զգում։ Թեյը մի քիչ վառում է բերանս, բայց չի տաքացնում, վառում ու կուլ է գնում։ Ձյունը հեռվից է միայն սիրուն ու մաքուր երեւում, տաք բնակարանների պատուհանների հետեւից, մեկ էլ երեխաների աչքերում, իսկ մյուսների համար ձյունը հերթական ցեխն է, որ կպնելու է կոշիկներին ու տուն գա, որ թափ ես տալու, բայց մեկ է, հետդ տուն է գալու։ 
Ու ընդհանրապես, սերն էլ ձյան պես մի բան է, երեխաների համար՝ խաղ, հեռվից նայողների համար՝ ցանկալի ու մաքուր բան, իսկ մեջը եղողները լավ գիտեն, սիրո իսկական գույնը։