ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:
Դժվարանցանելի է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):
Ավտոճանապարհների զգալի մասում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով, փակ է Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: