...Իսկ հոգիս, հոգիս ճչում է. Սիրում եմ քեզ, ՀՈԳԻՍ....


05:37 , 13 դեկտեմբեր, 2013

Զրույց խղճիս հետ
Մաս ԻԱ

Մեր խաչմերուկում ստվերներ են կանգնած:
Անցյալի մութ ստվերներ:
Մեր խաչմերուկը հարթության վրա չէ սիրելիս. այն ժամանակի մեջ է....
Իսկ ստվերները մեզ դեպի անցյալ են տանում....դեպի այդ անտանելի ժամանակի խորքերը:
Այս խաչմերուկը մենք մի քանի անգամ անցանք:
Տրորեցինք աներևույթ ստվերները, տրորեցինք ու ոտնակոխ տվեցինք անգամ.... Ներկան:
Բայց, թվում է թե դժվարին ճանապարհն անցել ենք, սակայն... կանգ առանք մի փոքրիկ, փոքրիկ պատի առաջ:
Այդ պատը մենք կարող էինք անցնել, հաղթահարել: Այն ցածր էր, մի քայլ ու....
Բայց չթողեցիր. դա քո համար թանկ, շատ թանկ խոչնդոտ էր:
Նրա մի փոքրիկ կտորը, փոքրիկ մի քարի կտորը քո հոգում էր, հոգուդ մի անկյունում, որ հուշ է կոչվում...
Իսկ այն պարզվում է գեղեցիկ է, հմայիչ ու քաղցր....
Իսկ հուշերը ցավոք, միշտ ավելի գեղեցիկ են լինում քան իրականությունը....
Բայց ավելին չեն լինում....
Դու ընտրեցիր հուշը, անցյալը....
Ուզում եմ մեծահոգի լինել ու ասել. ՄԵՆՔ չանցանք այդ պատը:
ՄԵՆՔ.
Բայց արդարության պահանջն այլ է....
Իսկ հոգիս, հոգիս ճչում է. Սիրում եմ քեզ, ՀՈԳԻՍ....
13.12.2013