Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը դեկտեմբերի 12-ին, ժամը 04.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի, ինչի հետևանքով արգելափակվել է 5 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 08.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրշեջ-փրկարարները «Մ-2» միջպետական ավտոճանապարհին (Զանգեր կոչվող հատվածում) արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ վերադարձի ճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում` «ԳԱԶ-53» բեռնատար և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ: