Ցանկալին պետք չէ ներկայացնել որպես իրականություն


14:43 , 11 դեկտեմբեր, 2013

Այն, որ արևմտյան Ուկրաինայում եվրոպամետ տրամադրությունները վառ արտահայտված պետք է լինեին՝ հասկանալի է, բայց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով ոգևորվածները ինչու իրենց հարց չեն տալիս, թե ինչ են մտածում արևելյան Ուկրաինայում (օրինակ Խարկովում և բազմաթիվ այլ քաղաքներում): Ժողովրդի մի հատվածի նպատակաուղղված և հետևողական պայքարը չի կարելի որակել որպես համաժողովրդական: Իսկ եթե պատրաստ են պնդելու, որ դա համաժողովրդական է, ապա թող բարի լինեն Մայդանում հավաքվածների փաստարկից զատ լուրջ հիմնավորումներ ներկայացնել: Հասկանում եմ, որ շատերը տառապում են «ասոցա»-ցավով (շատերն էլ, ցավոք, Մաքսա-ցավով), բայց այդ ցավը մեղմելու համար քաղաքական «թմրանյութ» օգտագործելը հեռանկարային չէ: 
Ցանկալին պետք չէ ներկայացնել որպես իրականություն, պետք է սթափ մտածել և ձգտել իրականություն դարձնել ցանկալին: