Խայտառակություն. «Թամարա կաթ» ընկերությունում ժամանակի մեքենա են հայտնագործել


13:50 , 11 դեկտեմբեր, 2013

Խայտառակություն է, կամ էլ «Թամարա կաթ» ընկերությունում ժամանակի մեքենա են հայտնագործել: Ամսի 12-ը դեռ չեկած` մարդիկ արդեն վաճառքի են հանել այդ ամսաթվով արտադրված կաթ: Սա խայատառակություն է, ու Թամարայում իրենց լրիվ են կորցրել: Կաթն այն ապրանքն է, որը օգտագործվում է բոլորի կողմից՝ բոլոր տարիքային խմբերում, ու եթե վաղը հանկարծ մի մանկահասակ երեխա կամ ծերուկ թունավորվի, Թամարայի տնօրինությանը պետք է ստիպել խմել ողջ այդ գիտաֆանտաստիկ ապագայի կաթը, որ իմանան, թե ինչ սրիկայություն է նման տրյուկների դիմելը: