Աշխարհն այսպես է կառուցված. միայն հարազատներից կարելի է սպասել աջակցություն և պաշտպանություն: Հարազատ արյունն ավելի հուսալի երաշխիք է, քան հասարակության սոցիալական պաշտպանությունը:
Մարդկանց, որոնց դու սիրում ես, չի կարելի «ոչ» ասել, համենայն դեպս` հաճախ: Դրա մեջ է ամբողջ գաղտնիքը: Իսկ եթե բոլոր դեպքերում հարկադրված ես, ապա քո «ոչ»-ը պիտի հնչի ինչպես «այո»: Կամ ջանա, որպեսզի իրենք քեզ ասեն այդ «ոչ»-ը: