1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, որտեղ սահմանված են այն հիմնարար սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում Մարդու Իրավունքների պաշտպանության համար: Աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը վավերացրել է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, և առաջավոր երկրների սահմանադրությունը համապատասխանեցված է Հռչակագրին: Нկարում Էլյոնորա Ռուզվելտը`1948թ ցուցադրում է նոր ընդունված Հռչակագիրը Մարդու Իրավունքների հասկացության, եզրույթի սահմանման տարբեր մեկնաբանություններ կան: Ամենապարզ բացատրություններից մեկը հետևյալն է. Իրավունքների այն խումբը, որոնք անհրաժեշտ են մարդուն արժանավայել և ստեղծագործ կյանքով ապրելու համար` ընդունված է կոչել Մարդու Իրավունքներ: Այսօր, 21-րդ դարում, մարդը տեխնիկական, գիտական հզոր նվաճումներիի հասել, սակայն, ցավոք, դեռևս մարդկության համար խնդիր է մնում արդար դատավարությունը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատիվ ապրելակերպը... Իրավունքների տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն շնորհավորում է Մարդու Իրավունքների Միջազգային Օրը և մաղթում բոլորին մարդուն արժանավայել կյանքի իրավունքի իրագործում: Մեր առաքելությունն է Օգնել մարդկանց իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները...