«Իրավունք». ՀՅԴ–ում վեճեր են եղել, թե արդյոք անհրաժեշտություն կա Դավութօղլուին դիմավորել բողոքի ցույցերով


08:56 , 10 դեկտեմբեր, 2013

«Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կուսակցությունում որոշակի վեճեր են եղել, թե արդյոք անհրաժեշտություն կա Դավութօղլուին դիմավորել բողոքի ցույցերով։ Այդպիսի ազդակ, համենայնդեպս, կար Սփյուռքից, մասնավորապես՝ «Թեհրանի և Աթենքի ընկերներից»։ Սակայն, ի վերջո, գերակշռեց այն տեսակետը, որ այդպիսի ցույցերը որևէ իմաստ չունեն, մանավանդ կստացվի, որ կրկնում են ՍԴՀԿ-ի քայլերն ու արձագանքում գոյություն չունեցող մարտահրավերի։ Ինչևէ, որոշվեց ավելի շատ կենտրոնանալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի վրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։