Առաջին ձյունը բազում խնդիրներ է խոստանում


20:00 , 8 դեկտեմբեր, 2013

Շնորհավորում եմ բոլորիս՝ առաջին ձյան կապակցությամբ: Հաճելի է, երբ տեսնում ես թե ինչպես է ձյունն ուրախություն պարգևում, սակայն այն ինչ կատարվում է համացանցում՝ կապված գծատերերի այն մտադրության հետ, որ ցանկանում են գործադուլ սկսել և կաթվածահար անել ողջ տրանսպորտային ցանցն, արդեն իսկ բազում խնդիրներ է խոստանում:
Քանի որ օրն ուրախ է և խոստումնալից, բոլորին մաղթում եմ լավ տրամադրություն, որ կարողանան վաղվանից անցնել բնականոն աշխատանքի, իսկ պատկան մարմինները հուսամ կկարողանան հոգալ, որ քաղաքացիները քայլեն մաքուր փողոցներով, մեքենաների համար էլ ապահովեն անվտանգ երթևեկություն: