Շտապ. Ապագա զինվորին տաք հագուստ է հարկավոր


21:31 , 7 դեկտեմբեր, 2013

ՇՏԱՊ. Գավառի մանկատան նախկին սաներից մեկը, որն այժմ միայնակ մայր է, որդու հետ սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել. Որդին շուտով, հունվարին, գնալու է բանակ, բայց հիմա ձմեռային տաք հագուստ չունի հագնելու համար: Խնդրում ենք, եթե ունեք տանը չօգտագործվող հագուստ, տրամադրել: Երեխայի ոտքի չափն է 41, իսկ հասակը` 1, 70 սմ: Նրանք ապրում են Էջմիածնում: Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել, կարող են հագուստեղենը բերել, մեզ մոտ` Արամի 88: Շնորհակալ կլինենք շատ: