Ուղեղս չի մարսում. եթե ՀայՌուսգազարդը պարտք է Գազպրոմին, ինչո՞ւ պետք է ՀՀ-ն վճարի ամբողջ պարտքը


06:41 , 7 դեկտեմբեր, 2013

Ուղեղս չի կարողանում մարսել վերջին «գործարքը»: Մի կողմ թողնենք, որ ՀայՌուսգազարդի կառավարումը իրականացնում են ռուսները, և իրենք էլ պատասխանատու կուտակված պարտքերի համար, մի կողմ թողնենք, որ էդ կազմակերպությունը խայտառակ կոռումպացված և անարդյունավետ կառավարմամբ կազմակերպություն ա: Բայց եթե Հայռուսգազարտը պարտք ա Գազպրոմին, ապա ինչո՞ւ պետք ա ՀՀ-ն վճարի ամբողջ պարտքը: Եթե 300 միլիոն ա պարտք, արդյո՞ք միայն 20 տոկոսը չպիտի վճարեր ՀՀ կառավարությունը: Քսան տոկոսը 60 միլիոն ա անում: Եթե ՀՀ-ն 300 ա պարտք, ստացվում ա, որ ընդհանուր պարտքի ծավալը պետք ա մեկ միլիարդ 500 միլիոն լիներ, որը անհավանական թիվ ա: