«Thumbs & Ammo» հումորային ֆոտոբլոգում հայտնի ֆիլմերից լուսանկարներ են հրապարակված, որտեղ համակարգչային թվային ծրագրերի միջոցով կերպարների ձեռքի զենքը մեծ վարպետությամբ փոփոխության են ենթարկել ու զենքի փոխարեն կերպարներն ուղղակի Like են ցույց տալիս:
Բլոգում գրված է, որ իսկական ուժեղ տղաները զենքի կարիք չունեն: Միակ բանը, որ իրենց պետք է, դրական` «ես կարող եմ» վերաբերմունքն է:
Դե ինչ, ստորև դիտեք, թե ինչ կլիներ, եթե մեզ հայտնի ֆիլմերի կերպարները զենքի փոխարեն Like ցույց տային: