«Ինչ»-ը ասացի, չհարցնեք` որտե՞ղ, ե՞րբ :)


04:34 , 6 դեկտեմբեր, 2013

Եղանակը Ֆեյսբուքում: 
Ֆեյսբուքում սպասվում է խառը եղանակ. ոմանց պատին ուժեղ տեղումներ եւ տրտմածություն, ոմանց պատին մառախուղ եւ ուղեղի մթագնում, ոմանց պատին՝ ուժեղ ամպրոպ եւ սելավ՝ ուղեկցված սրտխառնոցի զգացողություններով, իսկ ոմանց պատին էլ՝ կարկուտ եւ էլի կարկուտ /կարկուտը ծեծած տեղ է ծեծում/: Դա էլ ասեմ՝իմ պատին արեւոտ եղանակ ա: «Ինչը» արդեն ասացի, չհարցնեք՝ «Որտե՞ղ, ե՞րբ»: Աշխատանքային լեզվով չեմ խոսում: 

Սարի հովեր Մետեո ԹՎ