ՀԱԿ-ն ի՞նչ իրավունք ունի կոչ անել ընտրել կամ չընտրել Պուտինին


11:41 , 8 փետրվար, 2012

Էս Հայաստանը դորդ ու բեշ արեցիք ու հիմա էլ անցե՞լ էք Ռուսաստանին... Մի հատ ուշքի էկեք... Ին՞չ իրավունք ունի Հայ Ազգային Կոնգրեսը որևե արտաքին քաղաքաքան ուժի մասին հայտնի իր կարծիքը` կոչ անի ընտրել կամ չտրել Պուտինին... Դուք մտածու՞մ էք խոսելուց առաջ... Հայ Ազգային Կոնգրեսը կարող է բարցրաձայնել և իր աջակցությունը հայտնել ժողովրդավարության կայացման համար ոտքի ելած եգիպտացիներին, կամ կոչ անել Լիբիայի ռեժիմին ուժ չկիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, բայց Կոնգրեսը երբեք չի կարող և չպետք է խառնվի օտար երկրների ներքաղաքական պրոցեսներին` մասնակցելով այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի քարոզարշավին...Հայ Ազգային Կոնգրեսը երբևէ իրեն թույլ չի տվել և թույլ չի տա միջամտություն այլ երկրների ներքին գործերին..