Պուտինի այցը Հայաստան հաստատեց, որ ՍերԺ Սարգսյանը, որպես ինքնուրույն քաղաքական գործիչ այլեւս գոյություն չունի


17:10 , 5 դեկտեմբեր, 2013

Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան հաստատեց, որ ՍերԺ Սարգսյանը, որպես ինքնուրույն քաղաքական գործիչ այլեւս գոյություն չունի։ 

Մաքսային Միությանը Հայաստանի միանալու գործընթացը կարող է կասեցվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի միջոցով։ 

Դրա համար անհրաժեշտ է․

- Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն հստակ մատնանշեն, որ Սերժ Սարգսյանը ընդունելի չէ արեւմուտքի կողմից, որպես Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչ,
- Ռոբերտ Քոչարյանը հայտնի իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։ 

Այս պայմանները իրականացված լինելու դեպքում․

- Քաղաքացիական ուժերը հնարավորություն կունենան պահանջ ներկայացնել իշխող կոալիցիայում չմասնակցող կուսակցություններին՝ ԲՀԿ-ին, Դաշնակցությանը, ՀԱԿ-ին եւ Ժառանգությանը, որպեսզի նրանք կասեցնեն աշխատանքը Ազգային ժողովում մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
- Քաղաքացիական ուժերը պետք է կոչ անեն հանրությանը ցուցաբերել քաղաքացիական անհնազանդություն եւ դուրս գալ հրապարակ Ուկրաինայի օրինակով։

Այս ամենը հնարավոր կլինի իրագործել, եթե ի սկզբանե բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը միավորվեն երկրում ազատ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ։