Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են


10:03 , 5 դեկտեմբեր, 2013

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00 դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Տեղ-տեղ առկա է  մերկասառույց  Հրազդանի, Սարավանի և  Սելիմի լեռնանցքի  ավտոճանապարհներին: 

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: