Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի համահեղինակներն են ԲՀԿ-ական նախկին նախարարները


16:17 , 4 դեկտեմբեր, 2013

Կայքերից մեկին տված հարցազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, նշում է. «… եթե կառավարությունը շարունակի իր այս մարտավարությունը և շարունակի տապալել ԲՀԿ-ի և մեր գործընկեր խմբակցությունների նախագծերը, ապա ԲՀԿ-ն, այս խնդիրը քննարկելով խմբակցությունում և կուսակցությունում, իրեն իրավունք է վերապահելու այսուհետ չմասնակցել կառավարության կողմից ներկայացված որևէ նախագծի քննարկման…»: 
Աշխարհ, աշխարհ… 
Մի շատ կարևոր նկատառում. կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի համահեղինակներն են ԲՀԿ-ական նախկին նախարարներ Մխիթար Մնացականյանը, Գևորգ Պետրոսյանը և Արթուր Գրիգորյանը` սրանից բխող բարոյական ու քաղաքական հետևանք-մեկնաբանություններով…