Մեր պետությունում բոլոր «բարեփոխումների» ու փոփոխությունների դեպքում համատարած ստում են


15:36 , 4 դեկտեմբեր, 2013

Հիշում եմ, երբ մի երկու ամիս առաջ գովազդում էին կարմիր գծերը, դրանց հիմնական առավելությունը նշվում էր այն, որ տեսախցիկներ են դրված, ինչի արդյունքում որոշակիորեն պահպանվում է մեքենայի անվտանգությունը: Հիմա պարզվում է, որ էդ «առավելությունն» էլ չկա, որովհետև քաղաքի մեծ մասում տեսախցիկներ չկան, իսկ փողը հավաքում են շրջիկ մեքենաների միջոցով:

Մեր պետությունում էսպես է բոլոր «բարեփոխումների» ու փոփոխությունների դեպքում, համատարած ստում են: Էդ պատճառով էլ «վերևից» իջնող տեղեկատվությանը ոչ մեկ չի վստահում, ինչ ուզում են ասեն, ինչքան էլ որ դրական լինի նորությունը: