Պատահում է...


09:30 , 4 դեկտեմբեր, 2013

 


 Պատահում է` քեզնից անկախ քեզ լավ ես զգում` ինքդ քեզ ժպտում ես, ջերմ ողջյունում, հարցնում որպիսությունը, և դիմացինիդ օգնեցիր: 
 Պատահում է և հակառակը` ընկճվում ես, զայրանում ամենքի վրա ու չարանում աշխարհի հանդեպ ու հանկարծ հեռու հեռվից մի ջերմ ժպիտ սառնության մեջ, մի ջերմ ողջյուն և հարցնում են որպիսությունդ: Թեև ամենևին էլ չես ուզում ժպտալ, բայց դե չի կարելի` քաղաքավարություն է: Ինքդ քեզ ստիպում ես կեղծ ժպիտ դնել դեմքիդ բարևել և արդեն դու էլ հավատացիր քո ժպիտին: Ուրախ ես, պատրաստ ես բարևել ու ջերմացնել ժպիտով: Ուրախ եմ, ուրախ ես: