Femen ակտիվիստ կանայք միզել են Ուկրաինայի նախագահի դիմանկարի վրա (4 լուսանկար)


19:39 , 3 դեկտեմբեր, 2013

 

Երեկ Femen սկանդալային կազմակերպության ակտիվիստները բողոքի ցույց են արել, որի ընթացքում, նրանք ինչպես միշտ մերկացրել են իրենց կրծքերը, եւ հրապարակային միզել նախապես մայթեզրին դրված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դիմանկարների վրա: Բողոքի մասնակիցների խոսքերով, նրանք այդ կերպ ցանկացել են եվրոպական երկրների ղեկավարներին ասել, որ Ուկրաինան օգնության կարիք ունի: