Պայքարի շուրջ հազիվ ձևավորվող քաղաքացիների միությունը ձեր «հոգնած» թեմաներով չհանդգնե՛ք խաթարել. (Video)


07:38 , 3 դեկտեմբեր, 2013

Հանուն ինքնիշխանության պայքարի ֆոնին` «անկողնային նախասիրությունների» չեղած խնդրի հերթական շեղիչ ու մակաբուծաբար ընդունայն վերարծարծումն այսօրվա երթի ընթացքում` դասական և նողկալի սադրանք էր: Մարդու սեռական կյանքն ու անկողինը՝ յուրաքանչյուրի ներքին գործ է, իսկ սեռական «նախապատվությունների» հրապարակային անպատեհ ցուցադրումը՝ մարդու արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության դեմ ոտնձգություն: Տարրական իրողություն, որը որոշ անձինք ընդունակ չեն կամ շահամոլաբար չեն կամենում ընկալել: Ձեր ննջարաններում կամովին ինչ ուզում եք արեք, բայց հանուն ինքնիշխանության պայքարի շուրջ հազիվ ձևավորվող քաղաքացիների միությունը ձեր «հոգնած» ու հարավրեպ «թեմաներով» չհանդգնեք խաթարել: