Ձևափոխեք Ձեր նկարներն անմիջապես Firefox բրաուզերի միջոցով


18:09 , 2 դեկտեմբեր, 2013

PictuTools

Հաճախ անհրաժեշտություն է առաջանում համացանցում գտած նկարի վրա կատարել որոշակի փոփոխություններ և խմբագրումներ, օրինակ՝ փոփոխել չափսերը կամ փոփոխել նկարի ֆորմատը: Դրա համար հիմնականում նախ պետք է ներբեռնել նկարը համակարգչի մեջ, ապա նոր միայն կատարել նշված փոփոխությունները:

616216726102959

Որպեսզի նշված քայլերը և գործողությունները հասցնեք մինիմումի, անհրաժեշտ է տեղադրել Firefox բրաուզերի համար նախատեսված PictuTool հավելվածը: Ծրագիրը տեղադրելուց հետո անմիջապես բրաուզերում կարող եք փոփոխություններ կատարել նկարի վրա, ինչպես ցույց է տրված նկարում:

Խորհուրդ՝ եթե ցանկանում եք գտնել նույն նկարը, սակայն ավելի մեծ չափսերով, ապա կարող եք օգտվել հավելվածի Similar գործիքից:

Անցնել հավելվածին