Պուտինի այցի հետ կապված անբնական քննարկումներ են ծավալվում: Ինչքան իրավունք ունեն մարդիկ կողմ արտահայտվելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, նույնքան էլ իրավունք ունեն հակառակ կարծիք արտահայտողները՝ թե ակցիաներ անելու, թե ԵՄ հետ մերձեցման կոչեր անելու:
Սակայն ֆեյսբուքյան հարթակում գերակշռում են ծայրահեղ անհանդուրժողական դիրքորոշումները: Եթե որևէ մեկը կարծիք է արտահայտում, անպայման հակադիր կարծիքը լինում է հարձակողական և ընդդիմախոսին ոչնչացնելու միտված:
Գրեթե անբուժելի հիվանդություն է դարձել սեփական կարծիքը 100 տոկոսանոց և անքննելի ներկայացնելը:
Հարգելիներս, միշտ հիշեք, ամեն մարդ իր կարծիքը բացարձակ ճշմարիտ է կարծում այնքան, որքան դուք: Հակառակ դիրքորոշում արտահայտողին վիրավորելը խոսում է միայն Ձեր դիրքորոշման սնանկության մասին...
Սիրեցեք զմիմյանս...