Հարց գինեկոլոգին: «Ի՞նչ անել, եթե ատամները հղիության ընթացքում բուժման կամ պլոմբելու կարիք ունեն»


20:00 , 30 նոյեմբեր, 2013

Հարց: Ի՞նչ անել, եթե ատամները հղիության ընթացքում բուժման կամ պլոմբելու կարիք ունեն:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ  Պավել Սոցկին:

Հղիության ընթացում ատամները ցանկացած ժամկետում կարելի է բուժել, սակայն խորհուրդ է տրվում հղիության 2-րդ եռամսյակից սկսած, երբ պտղի օրգան-համակարգերն արդեն լիարժեք ձևավորված են լինում: Տեղային ցավազրկում նույնպես թույլատրվում է (օրինակ՝ ուլտրակային դեղամիջոցի կիրառմամբ, սակայն միայն անհրաժեշտության դեպքում): Հղիության ժամանակ որպես ցավազրկման միջոց թույլատրվում է Պարացետամոլը: Կարևոր է հիշել, որ մինչև որևէ դեղորայք օգտագործելը պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ: