Նրբաբլիթներ բանանից մի քանի րոպեում


18:00 , 29 նոյեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

2 բանան

1 բաժակ շաքարավազ

1/2 բաժակ ալյուր

¼ բաժակ կաթ

1 հավկիթ

2 ճաշի գդալ բուսական յուղ

Պատրաստման եղանակը`

Հարեք բանանը, հավկիթը, կաթն ու շաքարավազը` մինչև միասեռ զանգված ստացվի: Ավելացրեք ալյուրը և արագ հարեք, բայց որպեսզի միասեռ զանգված արդեն չստացվի:

Գդալով ստացված զանգվածը հերթով լցրեք տաք թավայի վրա և տապակեք երկու կողմից:

Բարի ախորժակ: