Ատելությունը ոչ թե բարության քույրն է, այլ՝ անլիարժեքության դուստրը


14:40 , 29 նոյեմբեր, 2013

Մենք չենք ատում մարդուն, քանի դեռ նրան համարում ենք մեզանից ցածր, մենք ատում ենք միայն այն ժամանակ, երբ նրան համարում ենք մեզ հավասար կամ մեզանից բարձր: ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

Այստեղից հետևություն. ատելով` կանխավ մատնում ենք մեր տկարությունը և ենթագիտակցորեն հաճոյախոսում նրանց, ում ատում ենք: Ատելով լեռներ չեն մագլցում, այլ ստորոտում մնալով՝ երազում են լեռը բարձրանալու մասին: Ատելությունը նման է դանդաղ գործող թմրանյութի, որը քայքայում է մարդու «հոգևոր» օրգանիզմը՝ փոխարենը տալով սեփական նշանակալիության հիմնազուրկ զգացումը: Ատելությունը ոչ թե բարության քույրն է, այլ՝ անլիարժեքության դուստրը: