Զոհերին էլ հետ չես բերի, սակայն ակնհայտ է, որ Լատվիայում կա պատասխանատվության զգացում


12:48 , 29 նոյեմբեր, 2013

Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման արդյունքում զոհվեց ավելի քան 50 մարդ: Քաղաքապետի կողմից աշխատանքից ազատվեցին շինարարություն թույլտվությունը ստորագրած 6 պաշտոնյա: Երեկ էլ հրաժարական է ներկայացրել Լատվիայի վարչապետ Դոմբրովսկիսը: Իհարկե, զոհերին էլ հետ չես բերի, սակայն ակնհայտ է, որ Լատվիայում կա պատասխանատվության զգացում: 
Մեկ տարի առաջ նման մի փլուզում տեղի ունեցավ Երևանի կենտրոնում` բարեբախտաբար առանց զոհերի: Ոչ մեկ չպատժվեց, պատասխանատվության չենթարկվեց: Եվ չկա որևէ երաշխիք, որ չեն շարունակվում նման շինարարությունները, որոնք մի օր կարող են բերել զոհերով փլուզում...