Լավ է մեռնել մարտի դաշտում, քան վախվորած թաքնվել դիվանագիտական փաստաթղթերի հետևում


22:56 , 6 հունիս, 2012

Լավ է մեռնել մարտի դաշտում, քան վախվորած թաքնվել դիվանագիտական փաստաթղթերի հետևում: Լավ է մեռնել մարտի դաշտում, իմանալով թե ինչի համար մեռար: Լավ է մեռնել մարտի դաշտում, քան փորն առած թաքնվել յորղանի տակ... Լավ է չունենալ մեդալ, բայց լինել հերոս, քան ունենալ տասնյակ մեդալներ, բայց թշնամուն ամենա մոտը հեռուստացույցով տեսնել: Լավ է բլուրին հերոսաբար մեռնելուց հետո խաչքար ունենաս, քան բլուրին դղյակ կառուցես ու անհոգ քնես: Լավ է մարտում մեռնես, քան հուսահատված և տառապած հայացքներ տեսնես: Լավ է թշնամու սրից թողնված սպի ունենաս, քան հարևանդ դանակով հարված հասցնի: Լավ է հարուստ սրտով մեռնել, քան հարուստ գրպանով լինել սեփական ագահության ստրուկ ...