Անհրաժեշտ է`
600 գրամ 5-9% յուղայնությամբ կաթնաշոռ
3 հավկիթ
60 գրամ շաքարավազ
¼ գդալ ծովային աղ
180 գրամ սպիտակաձավար
50 գրամ չամիչ
100 մլ բուսական յուղ
Պատրաստման եղանակը`
Կաթնաշոռը տրորել, ավելացնել հավկիթները և լավ խառնել: Ավելացնել շաքարավազը, աղն ու 4-5 ճաշի գդալ սպիտակաձավարը: Խառնեք և թողեք, որ մնա մոտ 20 րոպե: Լվացեք և չորացրեք չամիչն ու ավելացրեք կաթնաշոռին, կրկին լավ խառնեք:
Ճաշի գդալով վերցրեք կաթնաշոռի խմորը և թավալեք սպիտակաձավարի մեջ: Դրանից հետո պատրաստեք պանրիկներ և երկու կողմից տապակեք բուսական յուղի մեջ:
Մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ: