Հրապարակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության թվերը


15:57 , 27 նոյեմբեր, 2013

Ըստ վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալների՝ «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցում, բերվել են Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության թվերը:
Մարզերում բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 3-17%-ով:
Արագածոտնի մարզի բնակչությունը նվազել է 10 000-ով
Արարատ 20 000
Գեղարքունիք 7500
Արմավիր 23 000
Լոռի 47 500
Կոտայք 28 000
Շիրակ 31 000
Սյունիք 11 000
Վայոց Ձոր 4 000
Տավուշ 6500
Երևանինը այդ ընթացքում նվազել է 61 000-ով:

«ATA Studio»-ն` «Երիտասարդ Գետաշեն» հիմնադրամի հետ միասին, նկարել է տեսահոլովակ, երբ արտագաղթում են մարդիկ՝ թողնելով մեր երկիրն ու մեր եկեղեցիները, մեր մշակույթը ինչ վիճակում ենք թողնում, ինչո՞ւ պիտի մենք մոռանանք. բարձիթողի վիճակում թողնենք մեր կոթողները, մեր մշակույթն ու մեր արժեքները: Յուրաքանչյուր հայի պարտականությունն է մնալ երկրում ու պահել փայփայել այն, ինչ դարերով մեզ է փոխանցվել մեր երկրի մեծ ժառանգությունները: Հարգելի հայեր, այս հոլովակով փորձում ենք ցույց տալ, թե ինչպես է ծնողը աչքը թաց սպասում տուն վերադարձող որդուն, թե ինչ վիճակում կհայտնվի Հայաստանն ու հայրենիքը, եկեք չգնանք, եկեք միահամուռ ուժերով կառուցենք ու շենացնենք մեր երկիրը, եկեք տեր կանգնենք մեր արժեքներին...