Մենք չենք ընտրում ժամանակը: Մենք ընդամենը կարող ենք որոշել` ինչպես ապրել ժամանակը, որն ընտրել է մեզ: Մեր կյանքի յուրաքանչյուր պահի մեջ նշանակություն ունի միայն այն, թե ինչպիսին ենք մենք և ինչ ենք անում, և ոչ այն, թե ինչպիսին ենք որոշել լինել և ինչ ենք պատրաստվում անել…
Հասունանալ` չի նշանակում կորցնել անմեղությունն ու զարմանալու ունակությունը, այլ նշանակում է գնալ նախանշված ուղով: Ճամփորդության իմաստն, իհարկե, այն չէ, որ գնաս ու հույսդ չկորցնես, այլ այն, որ հասնես նպատակիդ: