Ազատ Գոտին փնտրում է հերոսներ, ովքեր տուժել են անորակ, ժամկետնանց կամ կեղծված ապրանք գնելուց


17:02 , 19 նոյեմբեր, 2013

Հեռուստացույց կամ սառնարան գնելիս երաշխիք ստանալու փոխարեն «կրա՞կն եք ընկել»: Անորակ կամ ժամկետնանց ապրա՞նք եք գնել: Որո՞նք են իրական երաշխիքները, կա արդյոք երաշխիք, թե ոչ՝ տեխնիկական ապրանքների, կամ ասենք կոսմետիկ միջոցների օգտագործման համար: Ազատ Գոտին փնտրում է հերոսներ: Եթե ձեզ խաբել են, երաշխիքով գնված ապրանքը ժամանակից շուտ շարքից դուրս է եկել կամ պարզապես ցանկացել եք վերադարձնել, բայց չեք կարողացել օգտվել սպառողի ձեր իրավունքից՝ գրեք մեզ: Մենք չենք սահմանափակի խոսելու ձեր իրավունքն ու ազատությունը, բայց կսահմանափակենք անբարեխիղճ վաճառողների գործունեությունը: