Բուսաբանական այգի Ղրիմում


15:03 , 19 նոյեմբեր, 2013

Ամեն տարի Ղրիմի Նիկիտյան բուսաբանական այգին, որ ստեղծվել է 1953 թ., կազմակերպում է մի քանի Ծաղիկների պարահանդես` վարդերի, կակաչների, բայց առավել գլխավոր ու գեղեցիկ պարահանդեսը անցկացվում է հոկտեմբերին: Երբ բնությունը ավելի ու ավելի է նախապատրաստվում ձմռանը` շուրջ բոլոր գույները մարում են, թափվում են ծառերի տերեւները: Նիկիտյան այգում ծաղիկները վառվում են հնարավոր եւ անհնար գույներով եւ երանգներով: Եւ տասնյակ հազարավոր ծաղիկներ. Քրիզանտեմների պարահանդեսն է, որը ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների տարբեր երկրներից
Իսկ վերջում , այցելուներն ընտրում են պարահանդեսի թագուհուն ...

Այս տարվա պարահանդեսում ներկայացված են ավելի քան 280 տեսակ քրիզանտեմ: Քրիզանտեմների պարահանդեսը այս տարի նշում է իր 60-ամյակը: Այս տարի այն սկսվել է հոկտեմբերի 15-ին: Սովորաբար ցուցահանդեսը տեւում է մոտ 3 շաբաթ: Ամեն ինչ այստեղ կախված է եղանակից: Սովորաբար, Ղրիմի հարավային ափին` բաց տարածքում քրիզանտեմները զանգվածաբար ծաղկում են հոկտեմբերի վերջից նոյեմբերի կեսերը, եթե ​​եղանակային պայմանները թույլ տան, ցուցահանդեսի աշխատանքը կարող է տեւել մինչեւ նոյեմբերի վերջ եւ դեկտեմբեր: