էս մեր ղեկավար ախպերները թույն հումորի զգացում ունեն. երեխեքին թատրոն տանելը կոռուպցիոն ռիսկ ա...


03:29 , 19 նոյեմբեր, 2013

Նոր կարդում եմ, որ կրթության նախարարությունն ու քաղաքապետարանն արգելել են, որ դպրոցները թատրոն այցելություններ կազմակերպեն, հետո պատճառաբանել են, որ դա կոռուպցիոն վտանգ ա: 
Խոսք չունեմ, էս մեր ղեկավար ախպերները թույն հումորի զգացում ունեն: Ուրեմն, երբ ամենահասարակ թղթի համար մտնում ես քաղաքապետարան, մի շաբաթ քաշքշում են, որ իրանց «նայես», դա կոռուպցիոն ռիսկ չի, որ ճանապարհային ոստիկանը ծառերի տակ պախկվում ա, որ մի 5 հազար քերի, էդ էլ կոռուպցիոն ռիսկ չի, որ տեխզննության անունը տեխզննություն են դրել, բայց էդ տեխ.զննության կտրոնը բանկից ես առնում, էդ վապշե հեչ... Բայց որ էրեխեքին թատրոն են տանում, դա կոռուպցիոն ռիսկ ա... Բա ոնց...

Իսկ ձեր կուսակցական ու նախընտրական հանրահավաքներին Հայաստանի բոլոր դպրոցների երեխաներին ավտոբուսներով հրապարակ բերելն ու ձեր քաքոտ էստրադայի քաքոտ «արտիստների» վայնասունը լսցնելը երեւի հակակոռուպցիոն լավագույն ծրագիրն ա, որ երբեւէ արել են աշխարհում...