Պայքարիստների մի զգալի մաս Երևանի կենտրոնից հեռանում են միայն Զվարթնոց օդանավակայան գնալու կամ էլ Վրաստան հասնելու համար


14:13 , 18 նոյեմբեր, 2013

Կրկնվեմ. ամբողջ օրը ժողովրդի անունից ու ժողովրդի խնդիրներից խոսող պայքարիստների մի զգալի մաս Երևանի կենտրոնից հեռանում են միայն Զվարթնոց օդանավակայան գնալու կամ էլ Վրաստան հասնելու համար։ Լավագույն դեպքում՝ Գառնի-Գեղարդ-Սևան-Ծաղկաձոր ու հետ։ Շարքային քաղաքացու հետ գրեթե ցանկացած բախում այդ մարդկանց համար դառնում է կամ խորը սթրեսի պատճառ, կամ էլ լրիվ անհիմն ոգևորության։