Սամվել Ալեքսանյանը իրա գրպանից չի տալիս այդ փողը. ինքը այդ փողը տալիս է հայ ազգին թալանած փողից


13:03 , 18 նոյեմբեր, 2013

Համացանցը ողողվել է Լֆիկ Սամոյի փիառով: Էլ հունց կինի, Լֆիկ Սամոն 20 մլն դրամ, 50 հազար դոլար փող ա տալիս ուսանողներին, որ ուսման վարձ վճարեն:

Բա մեկը չկա ասի, թող Լֆիկ Սամոն չթալանի, թողի որ մարդիկ էլ էս երկրում մի քիչ շնչեն, իրա 20 մլն դրամն էլ մնա իրան:

Հիշեք, որ Սամվել Ալեքսանյանը իրա գրպանից չի տալիս էդ փողը, ինքը էդ փողը տալիս ա հայ ազգին թալանած փողից:

Մի հատ հասարակ օրինակ բերեմ: Վերցնենք մի ընդհանուր թաղամաս: Այդ թաղամասում ապրող բոլոր մարդկանց աշխատավարձները 3-4 հոգի միշտ վերցնեն, թալանեն, ու հարստատան: Բայց մի օր այդ թալանողներից մեկը որոշի, որ ումից որ թալանում է, դրանց մեջի հիվանդ մարդկանց դեղ առնի, կոպեկներ...

Նենց որ, Լֆիկին փիառ մի արեք, մեղք է