Սուրեն Բալիյանը կսպասարկի Հյուսիսային Իռլանդիա Մ-21-Կիպրոս Մ-21 հանդիպումը


14:09 , 16 նոյեմբեր, 2013

Սուրեն Բալիյանը կսպասարկի Հյուսիսային Իռլանդիա Մ-21-Կիպրոս Մ-21 հանդիպումըՆոյեմբերի 19-ին տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Իռլանդիա-Կիպրոս հանդիպումը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սուրեն Բալիյանը: Նրա օգնականներն են Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը: