Հայաստան-Հունգարիա՝ 2,5-1,5


00:51 , 15 նոյեմբեր, 2013

levon2Footsport.am-ը գրում է.

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը թևակոխում է վճռական հանդիպումների փուլ: Այսօր մրցաշարում կայացան   6-րդ մրցափուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում  Հայաստանի հավաքականի մրցակիցը Հունգարիայի ընտրանին էր:  Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով: Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Լևոն Արոնյանն ու Քսաբա Բարոշը: Մեր առաջատարը փոքր-ինչ վատ դիրք ուներ, սակայն մրցակցի ռեսուրսները բավարար չէին հաղթելու համար, և 81-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի: Այդ պարտիայից առաջ մեր թիմն առաջ էր անցել`  շնորհիվ Սերգեյ Մովսիսյանի հաղթանակի, ով սև խաղաքարերով 66-րդ քայլին ստիպել էր անձնատուր լինել փորձառու Զոլտան Ալմաշին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ