Բայոն Տաճար. Անգկոր, Կամբոջա (Photo)


23:39 , 14 նոյեմբեր, 2013

Բայոնը հանդիսանում է Կխմերների կայսրության ժամանակ կառուցված վերջին պետական տաճարը և առաջին Մահայանա-բուդդիստական սրբավայրը՝ նվիրված Բուդդային: Տաճարը կառուցվել է Ջայավարման VII թագավորի կողմից XII դարի վերջին կամ XIII-ի սկզբին: Բայոն տաճարը գտնվում է «Մեծ Քաղաքի» (Angkor Thom) ուղիղ կենտրոնում և ներկայացնում է Կխմերների բարոկկո ճարտարապետական ոճի ամենափայլուն օրինակը: Բայոն տաճարը զարդարված է 216 զանգվածային դիմաքանդակներով և 1,3 կմ երկարությամբ հարթաքանդակներով, որոնք ներառում են ավելի քան 11000 զարդապատկերներ: Տաճարը բաղկացած է 54 աշտարակներից և կառուցված է երեք հարթություններում՝ առաջին երկուսը ուղղանկյուն, իսկ երրորդը՝ շրջանաձև: