Վաղուց արդեն Victoria՛s Secret-ի ցուցադրությունները սոսկ ներքնազգեստների ցուցադրություններ չեն, այլ գույների, փայլերի, շքեղության ու գեղեցկության մի իսկական շոու: Եվ, ահա, Նյու Յորքում կայացել է այդ շոուներից հերթականը: Victoria՛s Secret-ը ներկայացրել է իր այս տարվա հավաքածուն: FashionYan-ն ընտրել է հավաքածուի ամենահետաքրքիր ու տոնական նմուշները: Չէ՞ որ առջևում Ամանոր է