Ամենաոճայինի ամենապոպուլիզմը


15:11 , 14 նոյեմբեր, 2013

Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով ընդամենը վերջերս նոր պիջակ հագնելու բազառ էր անում ԱԺ-ում, հանդես եկավ հերթական պոպուլիստական հայտարարությամբ: Հնարավո՞ր է եսիմ ինչը կրճատել ու մանկապարտեզներ սարքել. հարցը` ուղղված վարչապետին, շատ տրամաբանական էր: Առաջարկում եմ շարունակել այդ տրամաբանական հարցադրումների շարքից:

1. Հնարավո՞ր է Ուրիխանյան Տիգրանի գործուղումներից կրճատել ու դրանով նորմալ պահել մի քանի ընտանիք:
2. Հնարավո՞ր է FB-ում անցկացրած ժամանակի փոխարեն մի քանի նորմալ, մարդավարի օրենք գրել:
3. Հնարավո՞ր է ոճային եսիմ ինչ տիպի մրցույթներին մասնակցելուց բացի, մեկ-մեկ հանրօգուտ աշխատանքով զբաղվել:
4. Հնարավո՞ր է այս գրառումից հետո ԲՀԿ-ական ֆեյքերին քսի չտալ իմ պատին, մանավանդ որ դիմացի կողմը աչքիս լույսը չէ:

ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԲԱՅՑ... ՈՉ