Ինչպե՞ս կրել կարմիր շրթներկ. հուշում են հայտնի ֆիլմերի հերոսուհիները


12:00 , 14 նոյեմբեր, 2013

Կարմիր շրթներկը դասական է: Այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Եվ դա բնական է. կարմիրը սեքսուալության և զգացմունքայնության խորհրդանիշն է: Եվ իզուր չեն ֆիլմերում բոլոր ռոմանտիկ տեսարաններում դերասանուհիները կարմիր շրթներկով: 

Մոնիկա Բելուչիի կատարմամբ Մալենան քաղաքի ամենագեղեցիկ կինն էր, ում մասին երազում էին բոլոր տղամարդիկ: Նա կրում էր փոքրիկ սև զգեստ և կարմիր շրթներկ:

Էլիզա անունով խորհրդավոր կնոջը (Անջելինա Ջոլի) անհնար է չսիրահարվել: Բայց նա պատկանում է միայն մի տղամարդու` իր ամուսնուն: Հենց նրա համար է Էլիզան կրում գեղեցիկ հագուստ և կարմիր շրթներկ:

«Սիրունիկը» ֆիլմում ապացուցվել է, որ ճիշտ հագուստի և սանրվածքի դեպքում կարմիր շրթներկը վուլգար չի դիտվում: Վիվիենի դերում Ջուլիա Ռոբերթսը կարմիր շրթներկ էր կրում ոչ միայն, երբ մարմնավաճառի դերում հանդիպեց հաջողակ բիզնեսմենին, այլև երբ արդեն նրա պաշտոնական ընկերուհին էր:

Հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների սիրո պատմությունը` «Հիշողության օրագիր» ֆիլմը ոչ մեկին անտարբեր չի թողել: Հենց այդ ֆիլմից հետո է Ռայան Գոսլինգը հռչակվել Հոլիվուդի ամենասեքսուալ դերասան, բայց էկրանին պակաս գրավիչ չի և գլխավոր հերոսուհին` դերասանուհի Ռեյչել ՄաքԱդամսը:

«Մուլեն Ռուժ» ֆիլմում գլխավոր հերոսուհու` Նիկոլ Քիդմանի սիրո համար պայքարում էին միանգամից մի քանի տղամարդիկ: Անհնար էր անտարբեր անցնել միշտ կարմիր շրթներկով կնոջ կողքով:

Կիրա Նայթլին և՛ առօրյա կյանքում, և՛ ֆիլմերում հայտնվում է nude դիմահարդարմամբ: Բայց «Արգելված սեր» դրամայում նա կրում է կարմիր շրթներկ:

«Բուրլեսկ» ֆիլմում Կրիստինա Ագիլերան հանդես է գալիս գրավիչ երգչուհու դերում, ով միշտ ընտրում էր կարմիր շրթներկ:

«Սև օրխիդեա» թրիլլերը գրավում է երիտասարդ աղջկա խորհրդավոր սպանության մասին սյուժեով, իսկ Սկարլեթ Յոհանսոնը` այլ շրթներկով:

Վերածվելով կին-կատվի` Հոլլի Բերին հանդես է գալիս կաշվե անկեղծ հագուստով, բայց դժվար թե նրա կերպարն այդքան սեքսուալ լիներ առանց կարմիր շրթներկի: