Վստահ եմ, որ մեր բոլոր հոգևորականները տեղյակ են քրիստոնեության պատմության մասին.Ինչու՞ են համեստորեն լռում


22:35 , 12 նոյեմբեր, 2013

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվել ա 301թ.-ին, բայց լրջորեն տարածվել ա միայն 400-ական թվականների սկզբին: Թե քրիստոնեության տարածումը, թե գրերի ստեղծման գաղափարները գլխավորապես ՔԱՂԱՔԱԿԱՆ հեռատեսության արդյունք են եղել: Հայաստանի արևմտյան ու արևելյան ազգաբնակչության միասնականությունը պահպանելու անհրաժեշտությունը առաջ ա քաշել քրիստոնեության տարածման գաղափարը: Փորձը արդեն ցույց էր տվել, որ հունարեն ու ասորերեն լեզուներով տարվող քրիստոնեության քարոզչությունը ընկալելի չէր հայերի համար, այդ իսկ պատճառով հայոց գրերի ստեղծման անհրաժեշտությունը դառնում ա առաջնահերթութուն: 

Վստահ եմ, որ մեր ներկայիս բոլոր հոգևորականներն էլ տեղյակ են էս մասին, ու թե ինչո՞ւ են համեստորեն այդ մասին լռում ու շրջանցում այդ փաստը` դժվար չի կռահել.... չէ՞ որ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում: