Հայկական «համախտանիշ» . ֆեյսբուքահեղափոխություն, իսկ իրական կյանքում` նոնսենս ...


02:08 , 13 նոյեմբեր, 2013

Զուր չեն ասում, որ մերն ուրիշ է: Ի տարբերություն արաբական գարնան, որ ֆեյսբուքյան հեղափոխությունը տեղափոխեց փողոցներ ու հրապարակներ, մենք հակառակն ենք անում՝ Հայաստանում փողոցներից հեղափոխությունը բերում ենք ֆեյսբուք: Արդյունքում՝ ունենք ոչ ավել, ոչ պակաս ֆեյսբուքյան հայրենասերներ ու ֆեյսբուքահայ դավաճաններ, ֆեյսբուքաբռնություն ու Ֆեյսբուքահեղափոխություն, իսկ իրական կյանքում փաստորեն՝ նոնսենս ...